Անժելա Էլիբեկովա. «Լուռ, դատարկ փողոցով շտապում ենք հասնել մյուսներին։ Չկա պանիկա, չկա խառնաշփոթ, բոլորը գիտեն, ինչ ա պետք անել»
Advertisement 1000 x 90

Անժելա Էլիբեկովա. «Լուռ, դատարկ փողոցով շտապում ենք հասնել մյուսներին։ Չկա պանիկա, չկա խառնաշփոթ, բոլորը գիտեն, ինչ ա պետք անել»

Լուսադեմին արագ հավաքվում էի, միաժամանակ փորձում հիշել, ինչ ա պետք լինելու մոտակա մի շաբաթը ձեռքի տակ։ Թիմը հրահանգները ստացել ա, ունենք մոտ երկու ժամ, մինչև երկիրը կարթնանա ու կիմանա։ Ադիբեկյանի հետ փոխանակվում ենք կարճ ու չոր տեղեկատվությամբ։ Լուռ, դատարկ փողոցով շտապում ենք հասնել մյուսներին։ Չկա պանիկա, չկա խառնաշփոթ, բոլորը գիտեն, ինչ ա պետք անել։ Էրեխեքս անհանգիստ էին, բայց ժամանակ չկար հանգստացնող խոսքերի, խոսքեր էլ չկային։ Ես չգիտեի, ինչ ա լինելու իմ ընկերների հետ, չգիտեի մոտ օրերին ինչքան դժվար ա լինելու բացել ամեն սվոդկան մահացածների։ Չքնելը, չխոսելը, չլացելը, առավոտվա 5-ի անկեղծ ժպիտը, լիքը մարդկանց բարությունը ու համախմբվածությունը՝ էդ սաղ հետո էր լինելու։

Հեռախոսս ծնգաց, Դանիելյանն էր։ «Սկսվե՞ց», «Ոնց-որ հա»։ Բայց ոչ հարցականի կարիք կար, ոչ «ոնց-որ»-ի։ Սկսվել էր։ Ու մեր խնդիրն էր, որ աշխարհը իմանա, թե ինչ ա իրենից ներկայացնում Ադրբեջանը։ Իսկ աշխարհին մեկ էր լինելու։ Բայց դա էլ կիմանայինք հետո։

Անժելա Էլիբեկովայի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր