
Ռուսաստանում գտնվող հայերը չեն կարողանում վերադառնալ հայրենիք։ Քաղաքացիներից մեկը հրապարակել է տեսանյութ, որտեղ ահազանգում է այն մասին, որ Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում սպասում են թռիչքին, սակայն այն չի իրականանում։ Նրանք քաղցած են, անորոշության մեջ։