Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երևանի քաղաքապետարանը 500 նոր վերելակ ձեռք բերելու մրցույթ է հայտարարում:
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մայրաքաղաքի 10 վարչական շրջաններում 500 նոր վերելակ ձեռք բերելու, տեղադրելու և սպասարկման ծառայությունների գնման բաց մրցույթ:
Ըստ մրցույթի տեխնիկական բնութագրի՝ վերելակի չափսերը և այլ պարամետրեր պետք է հարմարեցված լինեն սահմանափակ շարժունակությամբ մարդկանց համար, նույն նպատակով վերելակի հրահանգի վահանակի կոճակները կլինեն համապատասխան բարձրության վրա (900-1200մմ):
Վերելակի խցիկում կլինի նաև հայերեն ձայնային ազդանշան, ինչպես նաև՝ վերելակից օգտվելու կանոնները և այլ ցուցումներ խցիկում կլինեն պարտադիր հայերեն գրություններով:
Մրցույթին մասնակցելու հայտեր կարող են ներկայացնել համակարգում գրանցված բոլոր անձիք, անկախ օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն, քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից։
Մրցույթի մանրամասները, փոխարինման ենթակա հասցեները՝ այստեղ»: