Նարեկ Սամսոնյան. «Միջին վիճակագրական ընտանիքների երեխաների ու Արարատ Միրզոյանի երեխաների տարբերությունը»
Advertisement 1000 x 90

Նարեկ Սամսոնյան. «Միջին վիճակագրական ընտանիքների երեխաների ու Արարատ Միրզոյանի երեխաների տարբերությունը»

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքում գրել է.

«Ուրեմն, նախորդ դրածս վիդեոն նայելուց հետո չեմ կարում հանգիստ նստեմ տեղս ու էս հաշվարկն ավելի քան կանգնեց կոկորդիս: Միջին վիճակագրական հայ ընտանիքներում գնալով կոնկրետ սով ա սկսում ու էսօր արդեն էդ պատկերը բոլորիս տեսանելի ա դառնում ու էդ ֆոնին մարդիկ իրանց երեխեքի համար հաց աշխատելու նպատակով մարզից Երևան չեն կարում գան հասնեն: Իսկ էս իշխանությունները այ էդ նույն մարդկանց գրպանից միլիոններով փող են տարել ու տանում տուն` իրանց երեխեքին կերակրելու համար:

Օրինակ Արարատ Միրզոյանը, էդ երեխեքի պապաների ու մամաների գրպանից մենակ անցած տարվա ընթացքում՝ 6.726.438 դրամ, որից միայն դեկտեմբերին 2.976.300 դրամ պրեմայա ա տարել իրանց տուն, որ էսօր իրա երեխեքը սոված չլինեն, իսկ էդ մարդկանց երեխեքը սովից մեռնեն: Իսկ էս տարի Միրզոյան Արոն 714.000 դրամի պրեմյա ա ստացել: Էս թվերի մեջ չի մտնում Միրզոյան Արարատի 1.190.520 դրամ աշխատավարձը: Հիմա ես չեմ դուք եք ասեք սա ի՞նչ ա, միթե սա սրիկայության ու մորթապաշտության վերջը չի: Միթե՞ էս փողերը Միրզոյանն ու իրա թիմը պետք ա մարսեն… Հիմա, եթե էդ սոված երեխեքի ծնողները Միրզոյան Արարաթի երեսին թքեն դրսում, որ իրանց երեխեքի փողերը գյոռմամիշի նման տարել ա իրա տուն, ո՞վ ա ձեզանից/մեզանից ասելու, որ էդ մարդը սխալ ա անում:
Մենակ այ էս այլանդակության համար Միրզոյան Արարատն ու իրա նման պաշտոնյաները էս երկրում չպետք ա հանգիստ քնեն, իրանք պետք ա վախները սրտներում սպասեն հատուցման օրվան!!!

Հ.Գ. Ամեն օր ներկայացնելու եմ աղքատներից փող գողացած մի մորթապաշտ պաշտոնյայի` աղքատներից լափած փողերի չափը: Սրանք էս երկրում փողոց դուրս գալու երես չպետք ա ունենան շատ մոտ ապագայում»:



Նման նյութեր