Անահիտ Սարգսյա. «Ստեր, որոնք նպատակ ունեին նսեմացնել մեր հաղթանակը, կոտրել հայ ազգի ոգին»
Advertisement 1000 x 90

Անահիտ Սարգսյա. «Ստեր, որոնք նպատակ ունեին նսեմացնել մեր հաղթանակը, կոտրել հայ ազգի ոգին»

Անահիտ Սարգսյանը ֆեյսբոուքում գրել է.

«Երեկ եթեր հեռարձակվեց հեռուստալրագրող Հարություն Հարությունյանի հեղինակած «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմը, որում ՀՀ քաղաքական ու ռազմական գործիչներն առաջին դեմքով բացահայտում են 4 տարի շարունակ հանրությանը հրամցված դավաճանների, ծախու արարածների, դասալիքների կեղծիքներն ու ստերը: Ստեր, որոնք նպատակ ունեին նսեմացնել մեր հաղթանակը, կոտրել հայ ազգի ոգին:
Մասնավորապես, բացահայտվեց «80-ականների զենքերի» մասին տարածված միֆը: Այսպես, Երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանը 2016թ. ապրիլի 6-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ մեր զինվորները կռվում էին 80-ականների զենքով՝ «Դա դարձավ շահարման առարկա, բայց այդ մարդկանց հետաքրքիր չէր, թե ես ինչու եմ այդպես ասել: Նպատակը շատ պարզ էր: Ես դիմում էի միջազգային հանրությանը և ասում էի` չնայած նրան, որ դուք աչք եք փակել Ադրբեջանի` մինչև ատամները սպառազինվելու վրա, որ նրանք միլիարդներ են ծախսել, այնուհանդերձ մեր զինվորների տոկունությունը և մասնագիտական ունակությունները գերազանցում են հակառակորդին »:
Ի դեպ, Նախագահ Սերժ Սարգսյանը 2016 թ. ապրիլի 8-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեվի հետ հանդիպմանը շեշտում է՝ «Հայ ժողովրդի մոտ լայն արձագանք գտավ այն հանգամանքը, որ մեր թշնամիները մինչև ատամները զինված էին Ռուսաստանից գնված նոր զինատեսակներով, իսկ հայ ժողովուրդը միշտ Ռուսաստանին համարել է իր դաշնակիցը….»:
Փաստորեն, Նախագահը միջազգային ողջ հանրությանը տեղեկացնում է, որ Հայաստանը երբեք նախահարձակ չի եղել, սակայն միշտ էլ պատրաստ է ոչ միայն դիմագրավել թշնամուն, այլև՝ փայլուն հաղթանակ տանել:

Այդ իսկ պատճառով, նրանք, ովքեր կեղծիքներ են տարածել և տարածում ապրիլյան քառօրյայի, մեր բանակի, հրամանատարների վերաբերյալ, ոչ միայն պետք է քաղաքացիական պատասխանատվության ենթարկվեն զրպարտության, այլև՝ քրեական պատասխանատվության՝ պետական դավաճանության համար:

#դավաճաններ#սորոսականներ»:



Նման նյութեր