Ռազմիկ Մարտիրոսյան. «Էս կորոնան մեզ գժվացրեց․ մեկը հազում կամ փռշտում ա, դառնում ա աչքիդ գրողը, գրողը տանի…»
Advertisement 1000 x 90

Ռազմիկ Մարտիրոսյան. «Էս կորոնան մեզ գժվացրեց․ մեկը հազում կամ փռշտում ա, դառնում ա աչքիդ գրողը, գրողը տանի…»

Ռազմիկ Մարտիրոսյանը ֆեյսբուքում գրել է.

«Ալերգիայի սեզոն ա ու նորմալ ա, որ ալերգիկները կարող են հազալ, փռշտալ, իմ մոտ էդ ամենն ուղեկցվում ա նաև աչքերի անտանելի քորով ու երբեմն խեղդվում եմ։ Հատկապես՝ երբ բարդիներն սկսեն ծաղկել, դա ինձ համար մահացու սեզոն ա։ Բայց էս ամենն իմ մաշկի վրա զգալով հանդերձ՝ էսօր գնացել էի դեղատուն, ու խեղճ դեղագործը միամիտ հազաց․․․ Աչքերս կլորացան, մեծացան, արդեն ինֆարկտ էի ստանում, մեկ էլ ասեց՝ հանգստացեք, ալերգիկ եմ, ու ինձ մոտ էս սեզոնին միշտ ա այսպես։ Բայց մինչև հիմա էլ կասկածում եմ, որ կարո՞ղ ա կորոնա էր։

Ասածս ինչ ա՝ էս կորոնան մեզ գժվացրեց․ մեկը հազում կամ փռշտում ա, դառնում ա աչքիդ գրողը, գրողը տանի…

Իսկ էն ժամանակ հազալուն ուշադրություն չէինք դարձնում, փռշտացողներին էլ ասում էինք՝ առողջություն։

Կոնկրետ ինձ ահագին ժամանակ ա պետք լինելու՝ սա հաղթահարելու համար»։



Նման նյութեր