Վերջին տարիներին iPhone օգտագործողները անընդհատ բողոքել են սմարթֆոնի բազային տարբերակի ներքին հիշողության չափազանց փոքր ծավալից: Ի վերջո 16 Գբ ներքին հիշողությունը ակնայտորեն չի համապատասխանում ժամանակակից իրականությանը և ավելի շատ հարմար է բյուջետային Android-ը:
Սակայն, Apple-ը որոշել է լսել բրենդի երկրպագուների բողոքները` մեծացնելով iPhone 7-ի նվազագույն հիշողության ծավալը մինչև 32 Գբ, բացի այդ առաջարկելով ներքին հիշողության 128 Գբ և 256 Գբ տարբերակներով սմարթֆոններ:
Ընկերությունում հաստատում են, որ iPhone-ը և iPad-ը կպահպանեն տեղեկատվությունը այն օգտատերերի մասին, որոնք փորձում են չարտոնված մուտք ստանալ սարքերին, հայտնում է Macdigger-ը:
Ներկա պահին Find My iPhone ծառայությունը պարզապես օգնում է հեռակա կերպով արգելափակել սարքը, պաշտպանել նրա գաղտնաբառերը, հետևել նրա գեոլոկացիային և հաղորդել ձայնային ազդանշաններ: Հետագայում ընկերությունը պլանավորում է սարքի գողացման դեպքում հանցագործի մասին տվյալների հավաքման հնարավորություն ներկայացնել: Այդպիսով, iPhone-ի տերը կարող է ստանալ գողի մատնահետքերը, նրա լուսանկարը, շրջապատող ձայների գրանցումը և նույնիսկ չափել օդի ճնշումը: