
Կան լուսանկարներ, որոնք վայրկյանի մի ակնթարթում մի ամբողջ ժամանակաշրջանի պատմություն են ստեղծում։
Այս լուսանկարը, որտեղ սպան ծածկում է իր զինվորի արցունքոտ աչքերը և համբուրում ճակատը, պատմում է 2016թ-ի ապրիլյան պատերազմում եղբորը կորցրած զինվորի մասին, որը ես ֆիքսել էի Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում’ բոլորիս արդեն հայտնի «Հարսանիք թիկունքում» ներկայացման ժամանակ, որը ևս պատմում է ապրիլյան պատերազմի մասին։
Հ.գ. Իմ ամենապատասխանատու և աշխարհը շրջած կադրերից։
Դերասան Դավիթ Ղահրամանյանի ֆեյսբուքյան էջից: