
Քաղավիացիայի կոմիտեում չգիտեմ ինչ է եղել, բայց լավ չէ, որ Տաթևին Ռևազյանը Հայաստանում չէ:
Թող սխալված լինեմ, բայց չի կարելի նշանակել կադրեր, որոնք Հայաստանին վերաբերվում են որպես երկրորդ հայրենիքի, կամ ուղղակի աշխատավայրի կամ ուղղակի «խոպանի»: Թող ամեն ինչ կարգավորվի մեր երկրի համար, բայց եթե քաղավիացիայի խնդիրների մասին գրված հոդվածները ճիշտ են, ապա պետք է հարուցի քրեական գործ, ոլորտի պատասխանատուն ու նրա թեկնածությունն առաջարկած անձը պետք է տեղում ազատվեն աշխատանքից, մինչև քննության ավարտը: Դրսից լինելը դեռ չի նշանակում լավը լինել, սիրուն ֆոտո դեռ լավ աշխատանքի նշան չէ:
Այսքանով սահմանափակվում եմ հաշվի առնելով գնալով սրվող իրավիճակը:
Զոհրապ Եգանյանի ֆեյսբուքյան էջից: