Կարգին Հայկոյի նոր ֆիլմը կամ մուննաթ Փաշինյանի հասցեին
Advertisement 1000 x 90

Կարգին Հայկոյի նոր ֆիլմը կամ մուննաթ Փաշինյանի հասցեին

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«Ամբողջ Երևանն օրեր շարունակ իր քաղաքապետին էր փնտրում՝ անհույս․ մեր «հերոսը» համառորեն չէր հայտնվում։ Չնայած՝ հանուն արդարության, քաղաքական հոտառությունս հուշում էր, որ երեկվա մի սկանդալից հետո Կարգին Հայկոյին վարչապետը «բերման» է ենթարկելու։

Այդպես էլ եղավ, որովհետև Հայկոյի ավագանիներից մեկը ծաղրեց կորոնավիրուսի դեմ պայքարող վրացիներին ու դա հաստատ կարող է նույնիսկ միջպետական սկանդալի պատճառ դառնալ։ Ու Մարությանը հանկարծ հայտնվեց՝ լայվով, ութ րոպեանոց բազմաժանր «ֆիլմով»՝ հար և նման «Ազիզյանների» սերիալին, որտեղ, ի դեպ, մեր քաղաքապետն իր ամենաբնական վիճակում է։

Աչքիս, Հայկիս երեկ վարչապետը մի լավ «բշտել» էր, ու նա շուտասելուկի պես կրկնում էր ընդդիմությանն ուղղված անկապ մեղադրանքներ, մոտավորապես ասում էր՝ ինձ ինչու հանեցիք իմ ապահով կարանտինից։ Բայց Հայկը չկարողացավ թաքցնել, որ ամենաշատը իր «անդորրը» ու «չեխական» կայֆերը խանգարած Փաշինյանից է դժգոհ։ Թե բա՝ «․․․ես ուղիղ եթերներ չեմ մտնում, ինչ քաղաքապետ եմ, երևի 4–5 անգամ եմ ուղիղ եթեր մտել, այն էլ մեկնաբանելու, ինչ–որ տարբեր տիպի բամբասանքներ, բայց այս մարդկանց լոգիկային, որ հետևես, որ նոր բամբասանքներն անում են, այսինքն, եթե ես 1.5 տարվա մեջ 4–5 օր եմ եթեր մտել, նշանակում է՝ այդ 4–5 օրն եմ աշխատե՞լ, մնացած ժամանակ ես տա՞նն եմ եղել, ոչ մի բան չե՞մ արել։ Սրանից հետո էլ ես ուղիղ եթերներ չեմ մտնելու, սա իմ աշխատելու ոճն է»։

Հասկացա՞ք, չէ, Նիկոլին ակնարկում է, որ ինքը գործով է զբաղված ու, իր տարբերություն վարչապետի, ամբողջ օրը Ֆեյսբուքում հերթապահություն չի անում։ Դուք էլ ասում եք՝ Հայկոն ընդդիմությունից է նեղված, մարդու «նկարած» երեկվա «Ազիզյանները» «կոնկրետ ու կարգին» մուննաթ էր վարչապետի հասցեին։

Նիկոլը, որ այսպիսի «հրաշք» կադրեր ունենա՝ ընդդիմության կարիք էլ չի լինի․ սրանք ամեն ինչ տակնուվրա կանեն՝ վարաչապետի վրա մուննաթ գալով։

Հ․գ- Ի դեպ, երեկ Երևանի քաղաքապետը մոտ ութ րոպե խոսեց ու այդպես էլ անհասկանալի մնաց, թե՝ որպես Երևանի թիվ մեկ պաշտոնյա, որն է նրա դերը համաճակաի դեմ պայքարում։ Լսեցինք միայն բավականին տգեղ ինքնագովազդ ու մուննաթով ելույթ, որում չկար կոնսոլիդացնող որևէ բաղադրիչ»։



Նման նյութեր