ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմումի գործով առաջին դատական նիստը նշանակվել է մայիսի 13-ին:
Նշենք, որ Թովմասյանը պահանջում է ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:
Հայցը ներկայացվել է փետրվարի 21-ին և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կապանյան ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ՍԴ նախագահն իրեն առաջարկել է իր ծառայությունները գործող իշխանություններին, ինչին ի պատասխան Թովմասյանը հայտարարել էր՝ եթե վարչապետն փաստ չներկայացնի, որ ինքն իր ծառայություններն է առաջարկել իշխանությանը, զրպարտության վերաբերյալ հայցով դիմելու է դատարան:
Այնուհետեւ վարչապետը գրիչի լուսանկար էր հրապարակել, որը Թովմասյանն էր իրեն նվիրել՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ։