Հայաստանում կորոնավիրուսի ընդամենը 11 նոր դեպք է գրանցվել. ՀՀ վարչապետ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հայաստանում կորոնավիրուսի ընդամենը 11 նոր դեպք է գրանցվել. ՀՀ վարչապետ

Հայաստանում կորոնավիրուսի 11 նոր դեպք է գրանցվել:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ հեռարձակմամբ ապրիլի 6-ին այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կատարվել է 263 թեստավորում, որից ընդամենը 11-ն է եղել դրական պատասխանով: Սա աննախադեպ ցուցանիշ է վերջին շաբաթների համար: Սա նշանակում է, որ միջոցառումները, որոնք բազմաթիվ անհարմարություններ են պատճառում սկսել են դրական արդյունք տալ: Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ավելի խստորեն պետք է պահել պարետի սահմանափակումները: Այդ դեպքում, մեր շանսերը կմեծանան, որ երկուշաբթի օրվանից սկսենք մտածել ռեժիմների թուլացման մասին: Կրկնում եմ, որ առաջիկա շաբաթն ավելի նախանձախնդիր պետք է փորձենք պահել եղած սահամանափակումները: Այսօրվա տվյալները մեզ հուսադրում են, իհարկե, վաղվա թվերը նույնպես պետք է վերլուծենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, նաև, որ գրանցվել է ևս մեկ մահվան դեպք: Մահացել է 68 տարեկան քաղաքացի երկկողմանի թոքաբորբով: Վարչապետի խոսքով, ենթադրաբար նրա մահը կորոնավիրուսի հետևանք է: Քաղաքացին ունեցել է ուղեկցող հիվանդություններ:

Հայաստանում հաստատված դեպքերի թիվն այսպիսով հասավ 833-ի, 57 մարդ ապաքինվել է, ութ մարդ մահացել։



Նման նյութեր