Մարտահրավեր եմ նետում բոլոր Սուպերմարկետների տերերին և բոլոր թանկացումներին.
Հարգելի ընկերներ Ջան, Ձեր ցավը տանեմ, եկեք այս դժվար օրերին մի քիչ ավելի բարի և հյուրասեր գտնվենք, եկեք բոլորս հիշենք, որ մի քանի ամիս առաջ մեր երկրում Ամանոր էր և բոլորս գնում էինք միմյանց տներ ու շնորհավորում ՝ լավ բաներ ցանկանում:
Այս օրերին ամբողջ աշխարհի ժողովուրդները դիմակներ են կրում, բայց իրականում մերկացնում են իրենց դեմքերը և իցույց դնում ծայրահեղ իրավիճակներում իրենց իրական ներքին բնավորությունը:
Այս օրերին մարդկանց մեջ կուտակվում է բացասական էներգիան, սովի և անորոշ ապագայի հետ շաղախված, կարծես բնությունը ցույց է տալիս մեզ թե ինչքան անզոր ենք նույնիսկ փոքրի անտեսանելի մանրէյի դեմ:
Սակայն, կոչս ուղղում եմ մեր սթափ, գիտակից և առողջ տրամաբանություն ունեցող Հայությանը.
Մեր իշխանությունը մենք ենք, յուրաքանչուր Հայ, յուրաքանչյուր Հայ ընտանիք, անկախ հասարակությունում զբաղեցրած դիրքից և ունեցած հասույթից: Բոլորս հավասարվել ենք այս պահին քանի որ այս հիվանդությունը բարեբախտաբար չի հարցնում թե մարդը հարուստ է արդյոք թե աղքատ…
Եկեք կիսվենք մեր ունեցած ուտելիքներով բոլոր այն մարդկանց հետ ովքեր իրոք մեզ շրջապատում են և մենք գուցե նրանց չենք նկատում:
Ներքևում տեղադրված ուտելիքները ինձ մոտ են, պատրաստ եմ կիսվել այդ ուտելիքներով բոլորի հետ և այս օրինակով սկսենք մի հետաքրքիր մարտահրավեր ֆլեշմոբ, բայց խնդրում եմ միանան այն մարդիկ ովքեր փիառ չեն անելու և սեփական եսը չեն ինքնահաստատելու…
Որպես այդ մարտահրավերի սկսող Ձեր թույտվությամբ նշեմ բոլոր սահմանափակումները. Ոչ մի անձնական տվյալի հրապարակում, ոչ մի լուսանկարահանում բարեգործության վերաբերյալ, միշտ հիշեք ՝ մենք բոլորս հավասար ենք այսուհետ:
Ինձ գրեք անձնական նամակով այն մարդիկ ովքեր կընդունեն իմ ցանկությունը և կհամարաեն մեր տան սեղանից ձեր տան սեղանին եղրույթը:
Բոլոր դրական հիացմունք արտահայտող, կամ բացասական, նախանձ ու չարություն արտահայտող քոմենթները ջնջելու եմ ու օգտատերերին էլ հետը:
#Մեր_սեղանից_Ձեր_սեղանին_մարտահրավեր
#Ոչ_մի_սոված_հայ_երեխա
#Ոչ_մի_քաղցած_Հայ_ընտանիք
#Ոչ_մի_չարացած_մարդ_մեր_երկրում
Հուսով եմ գրածս պարզ է և հասկանալի մեր սիրելի Հայ ազգի քաղաքացիներ: Բարությունը կփրկի բոլորիս…
Արա Խաչատրյանի էջից: