Իսկ դուք զարմանու՞մ եք, որ մարդիկ հավատում են չիպավորմանը՝ կորոնավիրուսի միջոցով, չարորակ ուռուցքի բուժմանը՝ գայլի մեզի միջոցով, հայու գենի ոչնչացման դավադիր ծրագրերին: Մի զարմացեք: Դա արդյունքն է.
Ա. Երբ չեք խոսում երեխաների հետ «չի կարելիի» շուրջ ու նրանց վախեցնում եք տարատեսակ բոբոլներով, հոգիներով և այլ չարքերով:
Արդյունքում ունենում ենք մարդիկ, որոնք վախենում են նույնիսկ սեփական սենյակից զուգարան գնալ, որովհետև միջանցքում կարող են հոգիներ հայտնվել:
Բ. Երբ բնագիտական հոսքի առարկաների դասաժամերին, ուսուցիչների մի զգալի մասն ամոթխած թռնում է մարդու ֆիզիոլոգիայի մասին պատմող դասագրքի էջերից:
Գ.Երբ մոմ թափողը, թուղթ ու գիր անող-բացողը բացառիկ հեղինակություն են:
Դ. Երբ իբրև լեգենդ ներկայացվում է, որ սարերն առաջանում են մահացած հերոսներից, իսկ գետերը՝ արցունքներից: Բայց հետո չի բացատրվում, թե ինչ է լեգենդը:
Ե. Երբ երեխան, իրեն անհրաժեշտ կենսական ինֆորմացիան փնտրում ու գտնում է փողոցում՝ ամեն տեսակ տգետներից ու համացանցի դեղին էջերից:
Շարքը կարող եմ շարունակել:
Պատմաբան Վահրամ Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջից: