Կրակոցներ Երևանում. մոտ 40 տարեկան տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
Advertisement 1000 x 90

Կրակոցներ Երևանում. մոտ 40 տարեկան տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես ապրիլի 6-ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շենգավիթ վարչական շրջանի Եղբայրության փողոցից հրազենային վնասվածքներով անհայտ քաղաքացու կողմից «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել մոտ 40 տարեկան տղամարդ, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում աշխատում է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել հայտնաբերել են ատրճանակից կրակված 9 պարկուճ և 2 գնդակ:

Տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդու վրա կրակել են ատրճանակից:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունն ու դեպքի հանգամանքները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

m.shamshyan.com