Անձնական վեճ, խմբակային «ռազբորկա». Գլաձորում կրակոցներ են հնչել. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Անձնական վեճ, խմբակային «ռազբորկա». Գլաձորում կրակոցներ են հնչել. armeniasputnik.am

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Վայոց Ձորի Գլաձոր համայնքի բնակիչը ապրիլի 5-ի երեկոյան սպանության փորձ է կատարել համագյուղացու նկատմամբ` նրա ուղղությամբ կրակոցներ արձակելով։

«2020թ. ապրիլի 5-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, «Եղեգնաձորի բժշկական կենտրոնից» ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Գլաձոր գյուղի 30-ամյա բնակիչը: Պարզվել է, որ ապրիլի 5-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Գլաձոր գյուղի գյուղամիջյան ճանապարհին տուժողը և նրա համագյուղացին նախկինում ունեցած անձնական լարված հարաբերությունների պատճառով վիճաբանել են, որին մասնակցել են նաև նրանց կողմնակիցները»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նրանց վիճաբանությունը վերածվել է կռվի, որի ընթացքում Գլաձոր համայնքի բնակիչը, կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, ապօրինի կերպով ձեռք բերված հրազենից կրակոցներ է արձակել 30-ամյա երիտասարդի ուղղությամբ։ Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում կրակողը չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել և երիտասարդին պատճառել է միայն հրազենային վնասվածք:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

Որոշում է կայացվել Գլաձոր համայնքի բնակչին ձերբակալել։ Նախաքննությունը շարունակվում է:

armeniasputnik.am