Այս պահին բոլոր համայնքների բնակիչներն ամենայն մանրամասնությամբ տեղեկացված են, թե ինչ պետք է անեն այս իրավիճակում. զգուշացվել են՝ հնարավորինս քիչ շփվեն միմյանց հետ. հարևանների հետ շփումը սահմանափակեն, ամեն մեկը մնա իր տան մեջ, մեկուսանան, մնացած հարցերը կհոգան կառավարությունն ու օպերատիվ շտաբը. Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն ու առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը:
Նրանք նշեցին, որ այս պահին բնակիչների հետ աշխատում են բույժքույրերը, որոնք խորդատվություն են տրամադրում վերջիններիս:
Արցախ տեղեկատվական շտաբի տվյալներով՝ Արցախում այսօրվա ընթացքում թեստավորվել է արտերկրից վերադարձած և ինքնամեկուսացման մեջ գտնվող ևս մեկ քաղաքացի, ում մոտ կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է: