Վահրամ Պետրոսյանն իր էջում գրում է. «Ասք թարս բուսնած խիյարի մասին
Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ է արել «երկրորդ և երրորդ նախագահներն իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին կարգադրել անմիջապես դադարեցնել իշխանությունների դեմ կատաղի պայքարը և չկորցնել պետական այրին վայել վարք դրսեւորելու այս պատեհությունը»:
Լուսանկարում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ընտանեկան լրատվամիջոցի վերջին 2-3 օրերի հրապարակումների որոշ օրինակներ են ընդամենը, որոնցում լավագույնս արտացոլվում է, թե ովքեր են տակից կատաղի պայքար մղում՝ այն էլ այս «օրհասական պահին»
Ժամանակն է, որ Տեր-Պետրոսյանը պետական այրին վայել վարք դրսևորի և մի կոչ էլ իր թիմակիցներին հղի՝ բացատրելով, որ չի կարելի երկրի վարչապետին թավշյա յոնջա ասել: Կամ կարելի ա, բայց ոչ այս «օրհասական պահին»: ???»: