Մի քիչ սխալվեցին…
Նրանք, ովքեր գծագրում էին Արցախի նոր Սահմանադրությունն, ըստ որի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները միաժամանակ պիտի անցկացվեն, ելնում էին պրիմիտիվագույն ենթադրությունից՝ նախագահ կընտրվի այսինչ մարդը եւ բնականաբար իրեն սատարող քաղաքական ուժը կայուն մեծամասնություն կկազմի խորհրդարանում… Չեղավ թե մեկը, թե մյուսը… Առաջին փուլում նախագահ չընտրվեց, իսկ առաջատար թեկնածուին սատարող ուժը խորհրդարանում կունենա 16 մարդատ… Քանի որ արցախյան պառլամենտը կազմված է 33 պատգամավորիերից, 16 մանդատը պարզ մեծամասնություն չէ…
Բայց սխալվեցին ընդամենը ՄԻ ՔԻՉ… Առաջատար թեկնածուն ուր որ է անպայման կընտրվի, իսկ խորհրդարանում նրա կուսակցությանը սատարելու պատրաստ ուժերի պակաս հաստատ չի զգացվի… Համաձայնեք՝ տաղտուկ է… Պրիմիտիվագույն սխեմաները մեզ մոտ միշտ անխափան են աշխատում…
Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան էջից: