
-Իրավունքի հավասարեցումը թվացյալ, կամ այպես կոչված, ժողովրդական շահին , իրավական պետությունը վերածում է ոչ իրավականի։
-Ոչ, չի կարելի ասել, թե ամեն ինչ, որ օգտակար է ժողովրդին՝ իրավունք է։ Հակառակը, միայն այն, ինչ իրավունք է՝ օգտակար է ժողովրդին։
-Իրավունքը կամք է, որը ձգտում է արդարության։ Արդարությունն այն արժեքն է, որը դատում է առանց դիտարկելու անձի պաշտոնը, հեղինակությունը և բոլորին մոտենում է նույն չափանիշներով։
-Ժողովրդավարությունը, անկասկած բարիք է՝ բարձր արժեք։
Իրավական պետությունը՝ կենսական անհրաժեշտություն է, ինչպես հացն ու ջուրը, ինչպես օդը։ Եվ իրական ժողովրդավարության լավագույն հատկանիշը միայն այն կարող է լինել, որ ապահովի իրավական պետության գոյությունը։
Գուստավ Ռադբրուխ
Գերմանացի իրավագետ, սոցիոլոգ
1878-1949թթ
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից: