Քանի որ ընկերներիցս ոմանք՝ արձագանքելով Մարությանի վախերի մասին հումորային գրառմանս նշեցին, որ այդքան էլ լավ բան չէ ֆոբիան ծաղրելը ու առհասրակ ֆոբիան կապ չունի «դուխով տղա» լինելու հետ, ապա ուզում եմ պարզաբանել տեսակետս, անպայման վերահաստատելով այն, որ իրան հասնում ա ու մի բան էլ քիչ ա։
Տեսեք, Մարության Հայկոն էն տղեն ա, որն իր ողջ հասարակա-քաղաքական կյանքը կերտել ա ստի ու կեղծիքի վրա։ Սկսենք էն ամենասկզբից, երբ իբր ժողովրդի մասին մտածող տղա էր, 20 դրամ թանկացման դեմ ակտիվ ելույթներ էր ունենում, միևնույն ժամանակ հանդիսանում էր միկրովարկային կազմակերպության դեմք, օր ու ցերեկ գովազդում դրանց իր հանդեպ ժողովրդի վստահությունը օգտագործում նույն ժողովրդին ֆինանսական անդունդը գցելու համար (առնվազն հանցակից դառնում), դա էլ քիչ ա, քաղաքապետ դառնալուց հետո ասեց լրիվ նորմալ ա տրանսպորտի թանկացումը։ Հետո, նախընտրական շրջանում էս տղուն, որը ծառայել էր այսպես կոչված «շոու-բիզնեսի» չաստում, մի քանի օր ծառայած-չծառայած լինելու պայմաններում բերեցին սարքեցին Ռեմբո, թե բա ինքը սպեցնազում ա ծառայել, ինքը պառաշուտով էր թռնում օրը մեջ։ Կամանդիրրին էլ աներեսաբար բերեցին ու տեքստը տվեցին ձեռքը թե բա ամենալավ զինվորն ա եղել իրա պրիզիվի։ Հիմա էս օրերին, երբ գրում էին, որ գործի չի գալիս, տանը փակված ա, վախեր ունի և այլ, էլի նույն Ռեմբոյի դեմքով հերքում էր, մունաթ գալիս ասողների վրա ու փաստացի՝ ստում։ Ու էս պայմաններում, երբ ներկա իշխանությունները բոլոր բարոյական սահմանները վաղուց տվել քանդել են, դուք ուզում եք, որ ես չծաղրեմ էս երևույթը, հա՞ ))) Չէ, տղերք, կներեք, բայց էս էդ կարգի լավ մարդ չեմ, ծաղրելու եմ էնքան, մինչև լացելով եթեր չմտնի ու չխնդի իրեն հանգիստ թողնել։ Դուք կարող եք չկիսել իմ տեսակետն ու վերաբերմունքը, ես լրիվ օքեյ եմ դրա հետ, բայց դա իմ վերաբերմունքի վրա չի կարող ազդել, քանի որ իմ խորին համոզմամբ սրանք արժանի են հենց դրան։
Հ.Գ. մի բան էլ եմ ուզում անպայման նշել։ Իրա մոտ եղած վախերը ոչ այդքան ֆոբիա են, որքան Обсессивно-компульсивное расстройство-ի (հայերենը չգիտեմ) թույլ կամ ոչ այնքան թույլ տեսակ։ Սա նույնը չէ ինչ օրինակ սարդերից վախենալը, սա ազդում ա մարդու վարքագծի, նրա մտածելակերպի ու հետևապես աշխատունակության վրա, այնպես որ եկեք մեկը մյուսի հետ չխառնենք, ընկերներ ու էլի եմ ասում, բերեք թող տնից աշխատի շառից հեռու ))
Վազգեն Սաղաթելյանի էջից: