Հեռախոսազանգերը ֆիքսելու մեխանիզմի կիրառման արդյունքում դեռ ինքնամեկուսացվածներ չկան
Advertisement 1000 x 90

Հեռախոսազանգերը ֆիքսելու մեխանիզմի կիրառման արդյունքում դեռ ինքնամեկուսացվածներ չկան

Կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով հեռախոսազանգերը ֆիքսելու համակարգը սկսել է գործել ապրիլի 7-ից, դեռ ինքնամեկուսացվածներ չկան: Այս մասին ասուլիսում հայտնեց պարետ,  փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը՝ պատասխանելով հարցին, թե համապատասխան օրենքի ընդունումից հետո քանի հոգի է մեկուսացվել այդ գործիքի կիրառման արդյունքում:

«Համակարգը սկսել է գործել երեկ: Եվ դեռ ինքնամեկուսացվածներ չկան: Մենք ակնկալում ենք, որ այսօր կունենանք անձինք, որոնք կինքնամեկուսանան»,- ասաց Բադալյանը:

Նա հիշեցրեց, որ տվյալները համաձայն օրենքի և կառավարության որոշման՝ ոչնչացվելու են արտակարգ դրության ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում՝ ընդունված համապատասխան կարգով:



Նման նյութեր