Կորոնավիրուսով վարակվել է Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի մեկ աշխատակից։ Այս տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ վարակվածի շփման շրջանակը հայտնաբերված և մեկուսացված է։ Մեկուսացվածների թվում են նաև հիմնարկի աշխատակիցներ։