
Ավագ հինգշաբթիին մատուցվում է Սուրբ Պատարագ ի հիշատակ խաչելությունից առաջ Վերնատանը տեղի ունեցած վերջին (խորհրդավոր) ընթրիքի ժամանակ Հիսուս Քրիստոսի կողմից սուրբ հաղորդության խորհրդի հաստատման:
«Եվ հաց վերցնելով՝ գոհություն հայտնեց Աստծուն, կտրեց, տվեց նրանց ու ասաց. «Այս է իմ մարմինը, որ շատերի համար է տրված. այս արեք իմ հիշատակի համար»: Նույնպես և բաժակը վերցրեց ընթրիքից հետո և ասաց. «Այս բաժակը նոր ուխտ է իմ արյունով՝ ձեզ համար թափված» (Ղուկ. 22:19-20)
Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի․ Ավագ հինգշաբթի