Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր էջում գրում է.
«Դեմոկրատիայի համար պետք է ունենալ արդյունավետ դատական համակարգ և որակյալ բյուրոկրատիա: Երբ դա չկա, դեմոկրատիան դառնում է չարիք:
Մեր բախտը բերել է, որ ավիացիան միջազգային մոնիտորինգի տակ է: Պարզ է, որ մարդկանց կյանքի խնդիր է, այդ թվում նաև ոչ միայն մեր քաղաքացիների: Այս առումով ասենք շնորհակալություն մեր ավիացիային լիցենզիայից զրկելու համար:
Այլ հարց է, եթե նման մոնիթորինգ լիներ մյուս ոլորտներում, ասենք սննդի անվտանգության, ատոմակայանի անվտանգության, դեղերի և մյուս ոլորտներում: Չեմ կարծում, որ արդյունքն այլ լիներ: Ըստ էության համարյա բոլոր ոլորտներում նավակ ճոճողներ են նշանակվել: Ու ճոճում են, ճոճում… գերագույն ճոճողի գլխավորությամբ:
Ուղղակի լիցենզիայից զրկող չկա»: