Ամերիկյան իրապատում-շոուի աստղ, գործարար կին Քիմ Քարդաշյանն Instagram-ի իր էջում հորեղբորը շնորհավորել է հոբելյանի առիթով. Ռոբերտ Քարդաշյանի եղբայրը՝ Թոմը, դարձել է 80 տարեկան։
«80-ամյակի առիթով շնորհավորում եմ հորեղբորս։ Սովորաբար սոցիալական ցանցերում քո մասին չեմ գրում, քանի որ գիտեմ, որ դու հրապարակայնություն չես սիրում, բայց այսօր ես պարզապես պարտավոր եմ անել դա. շնորհավոր ծնունդդ։ Հորեղբայր Թոմի, ես քեզ շատ եմ սիրում եւ հպարտանում եմ մեր ընտանիքով եւ ամենով, ինչ դու մեզ սովորեցրել ես։ Մենք լավագույն հիշողություններ ունենք, եւ ես չեմ համբերում, թե երբ կհավաքվենք՝ միասին նշելու համար»,- լուսանկարների շարքը մակագրել է Քիմը։
Մեկնաբանություններում շնորհավորանքների է միացել Թոմի եղբոր ավագ դուստրը՝ Քորթնին. «Ծնունդդ շնորհավոր, հորեղբայր Թոմի։