
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը դիմել է իրավապահներին։
«Վերջին օրերին ինչ-որ անձինք փակ համարից զանգահարում են քաղաքացիներին և օգտագործելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիներին զանգահարելու տեսանյութի ձայնագրությունը՝ ձայնի միջոցով փորձում տպավորություն ստեղծել, թե իբր վարչապետը զանգահարել է իրենց: Տվյալ փաստի առթիվ արդեն դիմել եմ իրավապահներին»,– Facebook–ի իր էջում գրել է նա։