
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 10-ին, ժամը 17:38-ին ահազանգ է ստացել, որ քաղաքացին անցել է Երևանի Կիևյան կամրջի ճաղավանդակի մյուս կողմը և սպառնում է ինքնասպան լինել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքացու (Միրան Մ., ծնված 1991 թ.) ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով: