Անդրանիկ Քոչարյանի երաշխավորությամբ քիլլերներ Հայաստանում
Advertisement 1000 x 90

Անդրանիկ Քոչարյանի երաշխավորությամբ քիլլերներ Հայաստանում

Սյուզաննա Ասատրյանի ֆեյսբուքյան էջից.

«Մոտ երկու ամիս է ինչ Հայաստանում է գտնվում Ռուսաստանից փախած «Արամչո» անունով հայտնի քրեական հեղինակությունը, ով հայտնի է պատվերով` մարդ սպանելով։ Արամչոն, նրա ընկերը՝ Ազատը, իրենց մի քանի տասնյակ ընկերների հետ Ռուսաստանի քրեական հեղինակությունների հետ ունեցած խնդիրների պատճառով փախել-եկել են Հայաստան։

Արամչոն հայտնի է Դվին ռեստորանային համալիրի սեփականատիրոջ հարազատ եղբորը սպանելու գործով: «Արամչոն» կասկածվում է Դվինի սեփականատիրոջ եղբոր սպանության մեջ և հետախուզման մեջ է գտնվում Հայաստանում: Բացի Դվինի սեփականատիրոջ եղբոր սպանությունից վերջինս կասկածվում է նաև հենց հյուրանոցի սեփականատիրոջ սպանության մեջ։ Սույն քրեական հեղինակության նկատմամբ հետախուզում է հայտարարված ինչպես ռուսական, այնպես էլ հայաստանյան իրավապահների կողմից, բայց վերջինս կարողանալով «լեզու գտնել» ռուսատանյան իրավապահների հետ կարողացել է երկար ժամանակ մնալ այնտեղ, իսկ վերջերս էլ ռուսաստանյան հայտնի քրեական հեղինակություններից մեկի հետ կոնֆլիկտ է ունեցել և ստիպված է եղել փախնել ՌԴ-ից:

Հավաստի աղբյուրի փոխանցմամբ Արամչոյի Հայաստան փախուստն ապահովվել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի «երաշխավորությամբ»։ Պատգամավորը քրեական հեղինակության Հայաստան գալն ապահովելու համար անձամբ բարեխոսել է ոստիկանապետ Արման Սարգսյանին, որպեսզի «Արամչոն» կարողանա գալ Հայաստան առանց «խոչընդոտների» և երաշխիք ստացել, որ Հայաստան գալու դեպքում քրեական վերջինիս և ընկերներին չեն ձերբակալի։ Անդրանիկ Քոչարյանը բարեխոսել է Արամչոյի, նրա ընկերոջ՝ Ազատի, և մի քանի տասնյակ «թիմակիցների» համար, որոնք բոլորն այս պահինգտնվում են Հայաստանում։

Ստացվում է, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարող Անդրանիկ Քոչարյանի թեթև ձեռքով Հայաստան են վերադարձել հետախուզման մեջ գտնվող քրեական աշխարհի ներկայացուցիչներին, իսկ նրանց «բարով-խերով», «անփորձանք» վերադարձն ապահովվել է ՀՀ ոստիկանապետի «ջանքերի շնորհիվ»։

Հայտնի չէ, թե արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է այս ամենից։ Սակայն այս մարդկանց Հայաստան գալով իսկապես ռիսկեր են ստեղծվել ոչ միայն Հայաստանի քրեական աշխարհում, այլ նաև քաղաքականության մեջ, քանի որ բացառված չէ, որ նմանատիպ գործերի մեջ թաթախված Անդրանիկ Քոչարյանն իր «խնամակալներին» կարող է օգտագործել տարատեսակ քաղաքական հարցեր «լուծելու» համար։

Ի դեպ, սա Անդրանիկ Քոչարյանի՝ քրեական աշխարհի ներկայացուցիչներին երաշխավորելու առաջին դեպքը չէ։ վերջերս մամուլում գրվեց նաև մեկ այլ քրեական հեղինակության հետ` Անդրանիկ Քոչարյանի ունեցած կապերի և դրա հետևանքով տեղի ունեցած սպանության մասին:

Բոլորովին վերջերս իշխանական պատգամավորը «քրեական ենթամշակույթի» դեմ պայքարի շրջանակներում ԱԺ ամբիոնից բարձրագոչ խոսքեր էր ասում և մեջբերում հայտնի ֆիլմի արտահայտությունը. «Вор должен сидеть в тюрьме». Պատգամավորը նաև համոզմունք էր հայտնում, որ պետք է ձերբազատվել քրեական հեղինակությունների՝ պետական համակարգի սպասարկուներից:

Ասվածն իհարկե գեղեցիկ է հնչում, բայց երբ խոսքը վերաբերվում է Անդրանիկ Քոչարյանին սպասարկող քրեական հեղինակություններին, փաստորեն դա այլ հարց է։

Հետևաբար, մեծ է հավանականությունը, որ այս սկզբունքներով առաջնորդվող իշխանական պատգամավորն իր հովանավորյալ քրեական հեղինակություններին օգտագործի իր քաղաքական օպոնենտների դեմ»։



Նման նյութեր