
ՀՀ Գեղարքունիքի մարզում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է մարզպետ Գնել Սանոսյանը։ «Մարզում հաստատվեց կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը։ Ցավոք մենք այլևս միակը չենք…»,- գրել է մարզպետը։