Ընկերությունը դրանք անվճար կմատակարարի ամբողջ աշխարհի բժիշկներին:
Apple-ը միացել է կորոնավիրուսի դեմ գլոբալ պայքարին: Թիմ Քուքը խոսել է դիմակի մասին, որն ընկերությունը մշակել է հատուկ բժիշկների համար, ովքեր պայքարում են COVID-19-ի դեմ: Այն կոչվում է Face Shield և բաղկացած է ճակատի կապիչից և պաշտպանիչ պլաստիկ վահանից: Դիզայնի շնորհիվ նման դիմակները բոլորի համար հարմար են․ հավաքվելը ոչ ավելի, քան երկու րոպե է տևում:
Կարևոր է նաև, որ Face Shield-ը մեկանգամյա օգտագործման համար չէ։ Վերօգտագործման համար բավական է դրանք մաքրել ալկոհոլի, սպիտակեցնող կամ ջրածնի պերօքսիդի լուծույթով:
Թիմ Քուքն ասել է, որ Apple-ը նախատեսում է շաբաթվա ընթացքում մատակարարել մոտ մեկ միլիոն դիմակ։ Այժմ ընկերությունը համակարգում է աշխատանքը տեղական ինքնակառավարման մարմինների հետ ՝ առաջին հերթին օգնելու այն տարածաշրջանում, որտեղ պաշտպանության միջոցներով իրավիճակը ամենավատն է, հետագայում նրանք հույս ունեն կազմակերպել դիմակների մատակարարումը Միացյալ Նահանգներից դուրս:
Սիրարփի Աղաբաբյան