«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կորոնավիրուսով վարակված 67-ամյա կին է մահացել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 67-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, կինն ոււնեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝շաքարային դիաբետ»,- գրել է Նիկողոսյանը։
Ապրիլի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ` Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 1039 է։ Ապաքինվածների թիվը 211 է, մահվան դեպքերի թիվը՝ 14։
Նորայր Շողիկյան