Արշալույս Զուրաբյան. «Պատմության քառուղիներում»
Advertisement 1000 x 90

Արշալույս Զուրաբյան. «Պատմության քառուղիներում»

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՒՄ

1170 թ. Գանձակի Էլդկուզ (Ելտկուզ) աթաբեկի զորքերը Աչաղու գյուղի հայերի մատնությամբ գրավեցին Կապան քաղաքի մերձակա Սյունյաց աշխարհի «հոյս եւ ապաւէն» Բաղաբերդ ամրոցը, որը գտնվում էր Ողջի գետի ձախակողմյան սարալանջին: Սելջուկներն այստեղ ոչնչացրին ավելի քան 10.000 ձեռագիր մատյաններ, կողոպտեցին Սյունյաց նահանգի արքունի գանձերը:

Սյունյաց վերջին արքան՝ Հասան Խաչենցին (Գեռաքարեցի), ով Գրիգոր Բ-ի միակ դստեր` Կատայի ամուսինն էր, անկարող գտնվեց կազմակերպել Սյունիքի պաշտպանությունը և ընտանիքն առած հեռացավ Արցախ: Այսպես դադարեց գոյություն ունենալուց բուն Հայաստանի վերջին քաղաքական կազմավորումը՝ Սյունիքի թագավորությունը (987-1170 թթ.)

Սյունյաց արքաների գահացանկը

1. Սմբատ Ա, որդի Սահակի՝ 970(987)-998
2. Վասակ, որդի Սմբատ Ա-ի՝ 998-1040
3. Սմբատ Բ, որդի Աշոտի՝ (Աշոտիկ)՝ 1040-1051
4. Գրիգոր Ա, որդի Աշոտի՝ (Աշոտիկ)՝ 1051-1072
5. Սենեքերիմ, որդի Սևադայի՝ 1072-1094 (1096)
6. Գրիգոր Բ, որդի Սենեքերիմի՝ 1096-1166
7. Հասան Խաչենցի՝ 1166-1170

ՀԳ – Թվով վեցերորդ գահակալը՝ Գրիգոր Բ-ն, որը կառավարել է 70 տարի, հանդիսանում է հայոց պատմության ամենաերկար գահակալած արքան:

Ամենաերկար գահակալած հաջորդ հայ միապետը՝ Տաշիր Ձորագետի (Լոռի) Դավիթ Անհողին թագավորն է (989-1048):



Նման նյութեր