Անհայտ անձը կրակել է դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի ուղղությամբ
Advertisement 1000 x 90

Անհայտ անձը կրակել է դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի ուղղությամբ

Անհայտ անձը ապրիլի 14-ի ժամը 01:20-ի սահմաններում կրակոց է արձակել դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի պատուհանի ուղղությամբ։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից ասացին, որ ապրիլի 14-ին ժամը 1։42-ին ոստիկանությունը քաղաքացուց ահազանգ է ստացել, որ Օրբելի փողոցում գտնվող իր բնակարանի պատուհանի ուղղությամբ կրակոց են արձակել, և փամփուշտը մտել է բնակարան։ Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 1։20 անհայտ անձը անհայտ զենքով մեկ անգամ կրակել է նշված բնակարանի ուղղությամբ։

Փամփուշտը հայտնաբերվել է, նշանակված է համալիր փորձաքննություն, ձեռնարկվում են միջոցառումներ կատարողի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։