«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը շարունակում է մեկ ամիս առաջ «Նոր Արաբկիր» զբոսայգում (ավելի հայտնի է՝ «Մալականի զբոսայգի») սկսված մաքրման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է ՀՈԱԿ-ի «Ֆեյսբուք»-ի էջը։
«Այգին տևական ժամանակ չէր բարեկարգվել, գտնվում էր անմխիթար վիճակում: Տարածքը բավականին մեծ է, աշխատանքը՝ շատ: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցներն այգու տարածքից նախորդ ամիս մի քանի բեռնատար աղբ էին տեղափոխել: Ներկայում ևս կանաչ տարածքները մաքրվում են քարերից, չոր ճյուղերից, աղբից, առողջացվում են ծառերը։ Արաբկիրցիները շուտվ հնարավորություն կունենան զբոսնել իրենց սիրելի «Մալականի զբոսայգում»»,- նշված է կազմակերպության հաղորդագրությունում: