Գյումրիում տեղաշարժման թերթիկ պահանջած երկու ոստիկանի են դանակահարել
| Դիտվել է`
Գյումրիում ծառայություն կատարելու ժամանակ ապրիլի 14-ին վիրավորվել է երկու ոստիկան: Անկախության հրապարակում ոստիկանության ծառայողները փորձել են պարզել քաղաքացիների ինքնությունը: Կագնեցրել են մեքենան և խնդրել ցույց տալ արտակարգ դրության համար նախատեսված տեղաշարժի թերթիկը, սակայն նրանք վիճաբանել են ոստիկանության ծառայողների հետ, որի ժամանակ նրանցից մեկը դանակահարել է ճանապարհային ոստիկանության մեկ աշխատակցի և ոստիկանության մեկ ծառայողի։
Ոստիկանների օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել վնասազերծել դանակով զինված քաղաքացուն, որը բերման է ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության «Կումայրի» բաժնից, կատարվում է քննություն:
«Գյումրի» ԲԿ-ից տեղեկացրին, որ ոստիկաններն այս պահին հետազոտվում են: Նրանցից մեկի մոտ առկա է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածք, մյուսն ունի ձախ ազդրի կտրած-ծակած վերք։
Նման նյութեր
Իշխանությունը Գրիգորի Խաչատուրովին փակի տակ է պահում՝ իր վախերն ապահովագրելու համար. Միհրան Պողոսյան
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ