Վահագն Չախալյանի հրապարակումը.
«Հարգարժան Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան և Ստյոպա Սաֆարյան, վստա՛հ եմ, չարժեր այս աստիճան անամոթաբար հարձակվել Վեհափառի և Սուրբ Էջմիածնի վրա…
Վեհափառը շատերի ազատ արձակման համար է միջնորդել, այդ թվում և իմ…
մի՛ անհանգստացեք, մի՛ խառնվեք իրար, վստահաբար կգա ժամանակ և նա ձեր բոլորի ազատության համար էլ կմիջնորդի:
հ.գ. և մենք այն ժամանակ էլ կպաշտպանենք իրեն, ձեր քաղաքական հակառակորդների հարձակումներից:
Առողջ եղեք, բացի ձեզանից և ձեր թիմակիցներից, ձեր թիկունքից ոչ ոք չի հարվածում Ձեզ, սա էլ ի նկատի ունեցեք»: