
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 14-ին, ժամը 18:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի մոտակայքում ավտոմեքենան ընկել է գետը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Հրազդան գետը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդին և երկու ուղևորի տեղի ուժերով դուրս են բերել գետից. վերջիններս հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ: