Համացանցում պատմել են Քրիշտիանու Ռոնալդուի և Քիմ Քարդաշյանի սիրավեպի մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Համացանցում պատմել են Քրիշտիանու Ռոնալդուի և Քիմ Քարդաշյանի սիրավեպի մասին

Համացանցում է հայտնվել Քրիշտիանու Ռոնալդուի ամենահայտնի ընկերուհիների ցանկը։ Բացի Իրինա Շեյքից եւ այլ հայտնիներից՝ այդ շարքում կարելի է ավելացնել Քիմ Քարդաշյանի անունը, որի հետ Ռոնալդուն հարաբերություններ է ունեցել 2010թ.-ին։ Այս մասին հայտնում են բրիտանական The Sun-ը եւ Daily Mail-ը։

10 տարի առաջ Քրիշտիանուն փոքրիկ արկած է ունեցել ռեփեր Քանյե Ուեսթի նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի հետ։

Սակայն նրանց սիրավեպը նույնքան կարճ է տեւել, որքան իրապատում-շոուի աստղի՝ եռօրյա հանգիստը Մադրիդում՝ ընդամենը երեք օր։ Դա բավական էր, որ պապարացիները նկահարանեն Քրիշտիանուի եւ Քիմի կրքոտ համբույրը եւ տարածեն լրատվամիջոցներով։ Մինչ այժմ մամուլում գուշակում են՝ կարող էին արդյոք Ռոնալդուն եւ Քարդաշյանը, իսկական զույգ դառնալով, մթագնել Դեւիդ եւ Վիկտորյա Բեքհեմներին։

style.news.am