Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքում գրել է.
ԱՀԱԶԱՆԳ
Ինչու՞ եմ կրկին անդրադառնում Գարդասիլին։
Ներկայացնում եմ GAVI-ի կայքից հետևյալ մեջբերումը, որտեղ նշվում է, որ 100$ արժողությամբ Գարդասիլն աղքատ երկրներին վաճառվելու է 4,5$-ով։
Այստեղ մատնանշվում է նաև ԱՀԿ-ն (WHO, Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն), որը երեկ ԿԱՐՄԻՐ ՔԱՐՏ ստացավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։
Բայց սա դեռ ծաղիկներն են։
Ինձ հասած ԱՀԱԶԱՆԳԻ համաձայն Հայաստանը գնել է հերթական 30.000 դեղաչափ Գարդասիլը, որը քաղաքացիներին ներարկվելու է այլ դեղամիջոցի կամ պատվաստանյութի անվան տակ (չեմ բացառում նաև` կորոնավիրուսի գոյություն չունեցող պատվաստանյութի անվան տակ)։ Այդ ցուցումը օրերս նախարարի աթոռը զբաղեցնող անձը տվել է Բժշկական կենտրոններից մեկի տնօրենին, ով գլխիկոր համաձայնվել է կատարել հրահանգ-հանցագործությունը (պարո՛ն գլխավոր բժիշկ, եթե կարդում ես սա, ապա իմացի՛ր, որ գիտեմ ով լինելդ, ու դմակդ ինձնից հեռու խաղացրու)։
Հավելեմ, որ նախորդ 66.000 դեղաչափ Գարդասիլը ներարկվել է Ձեզ, ի՛մ սիրելի հայրենակիցներ, նույնպես խաբեության միջոցով։ Կարճ ասած, Ձեզ հավեսով խաբել են ու էլի խաբելու են։
Ի դեպ, ըստ օդում փոթորիկ առաջացնող լուրերի, Առողջապահության նախարարի աթոռին բազմած անձն ընդունել է միջազգային կառույցի` աշխատանքի հրավերն ու մի քանի ամսից վայելելու է իր կյանքը «Սան Դիեգոյի» օվկիանոսային մեղմ քամու ուղեկցությամբ։ Իսկ մամուլում այս թեմայի շրջանառումը` հասարակական տրամադրությունների ստուգման ու հանրությանը իրադարձություններին նախապատրաստելու միտում ուներ։
Հ.Գ.1 Եթե այս ամենում չլիներ պետական դավաճանություն, ես կծափահարեի պետական դավաճանին։
Հ.Գ.2 Քաղտեխնոլոգիաները հզոր միջոց են և թող ոչ ոք գլուխ չգովի, որ չի ենթարկվում դրանց, անկախ սեռից, տարիքից, անցած ուղուց, բռնած զենքից ու կրթական մակարդակից։
Հ.Գ.3 Մտածում եմ դառնամ քաղտեխնոլոգ