Այսօր «Ժամանակ» թերթը գրել էր այն մասին, որ Մանվել Գրիգորյանի ընտանիքը ցանկանում է հասնել նրան, որ հնարավորություն տրվի նրան տեղափոխել Ֆրանսիա՝ բուժումը այնտեղ շարունակելու համար:
«Հայաստանի և Ֆրանսիայի միջև արդեն մեկ ամիս օդային հաղորդակցություն չկա, ինչը նկատի ունենալով՝ նրա ընտանիքի ներկայացուցիչները հետաքրքրվել են մասնավոր օդանավ վարձելու հնարավորությամբ: Ֆրանսիայից օդանավի Հայաստան գալ-գնալը կարժենա 10 հազար դոլար, որը, կարծում ենք, այնքան էլ մեծ գումար չէ Գրիգորյանի ընտանիքի համար»,-հավելել էր պարբերականը:
Անդրադառնալով այս նյութին ՀՀ վարչապետի` ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
«ՊոկՌիկ ՍպՌավըչկա`
Ֆրանսիայի ամենամոտիկ կետից Երևան գնալ-գալը կարժենա մոտ 50-55.000 (կախված բիզնես ջեթի տիպից) Հյուսիսամերիկյան դոլլար:
Նշված 10.000-ի փոխարեն:
Էդ մոտեցումներով RyanAir-ի Հռոմ-Երևան-Հռոմ 8 ժամանոց թռիչքի իրական $60.000 արժեքն էլ կարելի է «տեղավորել» գների այդ սանդղակում: Ու «ապացուցել», որ տոմսերի €35 արժեքը դրանով` թռիչքի, իբր թե էժանությամբ է «բացատրվում», ոչ թե սուբսիդավորմամբ:
Առաջին լրատվականը էսօր առավոտվանից «փայլում» է ավիացիայի, ու մի առանձին վերցրած ավիատորի հանդեպ իր սևեռուն ուշադրությամբ:
Լավ եղեք»: