Մարտի 31-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մարտի 30-ի ժամը 20.00-ից մինչև մարտի 31-ի ժամը 06.00-ն ընկած ժամանակահատվածում, դռան ապակին կոտրելու միջոցով, Թբիլիսյան խճուղու շենքերից մեկի բակում կայանված որդու «Օպելի» սրահից գողացել են 45.000 դրամ, իսկ բեռնախցիկից՝ գազի բալոնը:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: 28-ամյա տղամարդը բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 15-ին, ժամը 20.30-ին, ներկայացել է Արաբկիրի բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացվել նախաքննական մարմնին:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: