
ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում վիրահայ բժիշկն ու իր բուժքույր կինն են: Նրանք վերջերս են ամուսնացել, բայց իրենց մեղրամիսն անցկացնում են մեր հայրենակիցներին օգնելով:
«Երեկոյան ստուգայցերը Երևանի կարանտինի գրասենյակի պարտադիր գործընթացներից են: Այսօր ստուգայցի ժամանակ COVID-19 դրական ասիմպտոմ մեկուսարանում հանդիպեցի նման պատկերի: Նկարում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բուժաշխատողներ՝ վրացահայ բժիշկ Գեորգի Կանտարիան ու նրա՝ մասնագիտությամբ բուժքույր կինն են: Հպարտ եմ մեր կամավորներով…»: