Արթուր Թովմասյան. «Բաց նամակ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին»
Advertisement 1000 x 90

Արթուր Թովմասյան. «Բաց նամակ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին»

Բաց նամակ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին Tigran Avinyan / Տիգրան Ավինյան

Բոլոր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում իշխանությունները COVID-19 տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով խորհուրդ են տալիս մարդկանց բոլոր տեղերում պահպանել սոցիալական հեռավորություն, այդ կերպ նվազեցվում է մարդկանց միջև հնարավոր սերտ շփումը` թեթևացնելով առողջապահական ծառայությունների վրա ընկած բեռը: Տեսանելի վայրերում դրանք ուղեկցվում են նաև գովազդներով կամ գծանշում-նշաններով:

Այնուամենայնիվ նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու նպատակով սուպերմարկետներ/ փակ տարածք/ այցելած մարդկանց բազմաթիվ հերթեր ու կուտակումներ են գոյանում:

Առաջարկում եմ համապատասխան կառույցներին հանձնարարեք, որպեսզի հերթերը /սոցիալական համապատասխան հեռավորություն պահպանելով/ պաշտպանվեն ոչ թե միայն սուպերմարկետների ներսում /փակ տարածք/, այլ նաև դրսում, բացի այդ առնվազն փակ տարածքում բարձրախոսներով նշված կարգի մասին պարբերաբար հիշեցնեն այցելուներին, քանի որ այցելուի դիտողությունը մեկ այլ այցելու շատ ցավագին է ընդունվում:

Արթուր Թովմասյանի էջից:



Նման նյութեր