ՀՀ կառավարության շենքի դիմաց երեկվանից անժամկետ հացադուլ է հայտարարել ազատամարտիկ, Սարգիս Ղազարյանը: henaran.am-ի փոխանցմամբ՝ նա ասել է, որ արդարադատության համակարգի հետ կապված խնդիրներ ունի:
«Անուշիկը խարդախությամբ տիրացել է գումարներիս: Ինձ ասացին, որ տալիս են բանկի տնօրենին՝ Աշոտ Մալխասյանին, գնում նրանից եմ ուզում, ասում են՝ ինձ գումար չեն տվել: Տեղի ունեցավ դատ, որի ժամանակ ինձ ճանաչեցին վաշխառու՝ ես դարձա ամբաստանյալ, Անուշիկը տուժող: Հետո Անուշիկ Շահրամանյանը խնդրեց՝ մի բողոքարկի, մի ամսից էդ խնդիրը կլուծվի, բայց մի ամսից էլ ոչինչ չլուծվեց: Դիմել էի վարչապետին, նա էլ գործը դատախազին էր հանձնարարել, բայց ոչինչ չարվեց: Կմնամ ստեղ ինչքան առողջությունս հերիքի , եթե վարչապետը ինձ չարձագանքի, ինձ կնետեմ Կիևյան մոստից »,-ասաց նա: