Հայկ Մարությանը մտմտում է 3 թեկնածուի շուրջ, որից մեկը կնոջ ընկերուհին է. hraparak.am
Advertisement 1000 x 90

Հայկ Մարությանը մտմտում է 3 թեկնածուի շուրջ, որից մեկը կնոջ ընկերուհին է. hraparak.am

Մամուլում այսօր տեղեկություն հրապարակվեց, որ Երեւանի քաղաքապետարանը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի համար հրատապ մրցույթ է հայտարարել։ Ըստ տեղեկությունների՝  ներկայիս տնօրենի ժ/պ Արմեն Բեգոյանը, տարաձայնություններ է ունեցել քաղաքապետի տիկնոջ հետ, որից հետո էլ քաղաքապետի կինը տնօրենին տեղեկացրել է, որ պետք է դիմում գրի և հեռանա:

Մեր տեղեկություններով՝ այդ ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար քաղաքապետը մտմտում է 3 թեկնածուի շուրջ։ Մեկը՝ կնոջ՝ Իվայի ընկերուհին է՝ Քրիստինա Վարդանյանը, որը եղել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավանագու ցուցակի մեջ։ Հաջորդը՝ վերջինիս հետ բարեկամական կապ ունեցող, հանրությանն անհայտ անձ է, իսկ երրորդ թեկնածուն՝ «Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն»-ի տնօրեն Հրաչյա Աղաբեկյանն է։

Մեզ հետ զրույցում Քրիստինա Վարդանյանն ասաց, որ նման առաջարկ չի ստացել՝ շեշտելով, որ նախկինում իրեն առաջարկվել է բնապահպանության վարչության պետի պաշտոնը։

Ինչ վերաբերում է Իվայի ընկերուհի լինելու հանգամանքին, նշեց, որ իրենք միասին աշխատում են նույն ամբիոնում, ունեն լավ հարաբերություններ։

hraparak.am



Նման նյութեր