Երևանցիները շատ լավ են ճանաչում Օպերայի տարածքում չմուշկ վարող պապիկին՝ Լևոն Աբգարյանին: 2015 թ.-ի մայիսին նա ամուսնացավ իրենից 37 տարով փոքր աղջկա հետ, իսկ ամռանն էլ դուստր էր ունեցել:
Պահպանողական հայ հասարակությունն ի սկզբանե միանշանակ չընդունեց 63-ամյա տղամարդու և 26-ամյա աղջկա միությունը: Բայց սիրահար զույգն ուշադրություն չէր դարձնում քննադատություններին և կարծես թե երջանիկ կյանքով էր ապրում: Վերջրես աչքովս ընկավ Լևոնի ֆեյսբուքյան երկու հաշիվներն ու նկատեցի, որ «Ընտանեկան կարգավիճակ» բաժնում նա նշել է «Միայնակ»:
Հետո նայեցի կնոջ և իր՝ վերջին շրջանում ավելացրած լուսանկարներն ու հասկացա, որ արդեն քանի ամիս է նրանք միասին ոչ մի նկար չեն ավելացրել: Ավելին, քիչ առաջ էլ նկատեցի, որ Լևոնը լուսանկարվել է մի ռուս աղջկա հետ և հայ-ռուսական բարեկամությունն է գովերգում:
Ամենայն հավանականությամբ զույգը բաժանվել է: