TikTok-ը թողարկում է «Family Pairing» ծնողական հսկողության հնարավորությունը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

TikTok-ը թողարկում է «Family Pairing» ծնողական հսկողության հնարավորությունը

TikTok-ը բոլորի համար թողարկում է ծնողական հսկողության հնարավորություն իր հարթակում, ինչպես նաև արգելում է direct messaging-ը՝ 16 տարեկանից ցածր օգտատերերի համար։

Նման հնարավորություններ թողարկվել էր փետրվար ամսին Մեծ Բրիտանիայում, որոնք կոչվում էին «Family Safety Mode.»։ Իսկ այժմ արդեն պաշտոնապես ներկայացվում է նոր «Family Pairing» հնարավորությունը, որն ըստ TikTok-ի հասանելի կլինի ամբողջ աշխարհին մի քանի շաբաթների ընթացքում։

Այս նոր հնարավորություններն օգտագործելու համար 13 և բարձր տարիք ունեցող օգտատերերի ծնողները կկարողանան միացնել իրենց ակկաունտն իրենց երեխայի ակկաունտին՝ վերահսկելու թե որքան ժամանակ կարող է երեխան օգտագործել TikTok հավելվածը, որոշել թե ում հետ կարող է երեխան զրուցել հավելվածում, ինչպես նաև ծնողները կկարողանան ընտրել «restricted» mode-ը՝ սահմանափակելու անհամապատասխան քոնթենթը։

romarketing.am



Նման նյութեր