
Անգամ պարտադիր բաժանորդագրություն չի պահանջվում:
Apple-ը հայտարարել է, որ այն կդարձնի ժամանակավորապես անվճար իր TV + ծառայության բովանդակության մի մասը: Ցանկը ներառում է 7 սերիալ տարբեր ժանրերում և լիամետրաժ վավերագրական ֆիլմ։
Ցանկը ներառում է հետևյալ շարքերը․
«Դիկինսոն»
«Հանուն ամբողջ մարդկության»
«Տուն՝ սպասավորով»
«Փոքր Ամերիկա»
«Փղերի թագուհի»
«Սնուպին Տիեզերքում»
«Օգնականներ»
«Տեսիլքներ»:
Այս շարքերը կարող եք դիտել Apple TV հավելվածում Apple-ի սարքերի, Samsung- ի և LG-ի որոշ խելացի հեռուստացույցների միջոցով, ինչպես նաև tv.apple.com- հասցեով՝ ցանկացած բրաուզերով: Դուք պետք է մուտք գործեք ձեր Apple ID (կամ հաշիվ ստեղծեք, եթե դեռ չունեք մեկը), բայց ձեզ հարկավոր չէ գրանցվել: Հիշեցնենք, որ Apple-ն առաջարկում է նաև շաբաթական փորձաշրջան՝ այն դեպքում, երբ ցանկանում եք անվճար բովանդակությունից հետո այլ բան դիտել։
Սա սահմանափակ առաջարկ է. Apple-ը չի նշում, թե երբ այն կավարտվի։
Սիրարփի Աղաբաբյան