
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ ձեզ ենք ներկայացնում էրեբունի ամրոցի սյունազարդ դահլիճի եռաչափ (3D) վերակազմության 360°տարբերակը: Շարժեք ձեր հեռախոսը` շուրջը դիտելու համար։
Շուտով կլինի նաև սյունազարդ դահլիճի Երվանդանուների ժամանակաշրջանի տարբերակը`արդեն 30 սյունով։
Վերակազմությունը կատարվել է «Էրեբունի» թանգարանի ճարտարապետ-վերակազմող Ռուբեն Սարգսյանի կողմից:
Ի դեպ, շուտով դուք հնարավորություն կունենաք վայելել Ռուբեն Սարգսյանի դասախոսությունը` Էրեբունու և Կարմիր բլուրի տարբեր կառույցների եռաչափ վերակազմությունների վերաբերյալ։